2022 թվականին Հայաստանում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը 2021 թվականի համեմատ աճել է 1.2 անգամ: Մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 184 դեպք՝ 380 տուժածով, որից 57-ը Երևանում՝ 96 տուժածով, 127-ը մարզերում՝ 284 տուժածով:
✅ Դեպքերի 63.4%-ը տոկոսն արձանագրվել է կանանց շրջանում, իսկ 36.6%-ը՝ տղամարդկանց:
✅ Թունավորման դեպքերի 40%-ը գրանցվել է մինչև 18 տարեկան բնակչության շրջանում, իսկ 60%-ը 18-ից բարձր բնակչության շրջանում:
Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում.
▶️ գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ ունենալու դեպքում անմիջապես մաքուր օդի դուրս գալ և օդափոխել տարածքը,
▶️ եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն,
▶️ ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում,
▶️ բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,
▶️ գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,
▶️ խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ,
▶️ գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը,
▶️ եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում, անպայման դիմել բժշկի։
Leave a reply