Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներից, այդ թվում Հայաստանի Հանրապետությունից ՀՀ  և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, օդային անցակետերով ՌԴ մուտք գործելիս ներկայացնելու են «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը` կորոնավիրուսային վարակի նկատմամբ իրենց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով, որը կատարվել է ՌԴ ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ նմուշառման պահից հաշված:

Այս կարգը չի տարածվում այն ուղևորների վրա, ովքեր երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներով (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) Ռուսաստան են մուտք գործում տարանցիկ կամ կարճաժամկետ կանգառով: Վերջիններս պետք է ներկայացնեն երրորդ պետության տարածքում իրականացված ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ տրամադրված ՌԴ ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ նմուշառման պահից հաշված: Կարգավորումն ուժի մեջ է մտնում 2021թ. հուլիսի 25-ից:

Ստորև ներկայացնում ենք վճարովի ծառայություն մատուցող այն լաբորատորիաների ցանկը, որոնք ընդգրկված են «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» ծրագրում

1. «Նատալի ֆարմ» ՍՊԸ («Աստղիկ» բժշկական կենտրոն)

2. «Պրոմ-Տեստ» ՍՊԸ

3. «Գիսանե» ՍՊԸ («Դավիդյանց լաբորատորիաներ»)

4. «Էկոսենս» ՍՊԸ

5. «Նորմեդ» բժշկական կենտրոն ՍՊԸ

6. «Սիրմեդ» ՍՊԸ

7. «Ա.Բ. Մեդ» ՍՊԸ

8. «Դիագեն Պլյուս Վիրուսաբանություն» ՍՊԸ

9. «Ցիտոլաբ» ՍՊԸ

10. «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության կենտրոն

11. «Բիոմեդ» ՍՊԸ

12. «Արինտերլև» ՍՊԸ

Բնագրի հղումը

«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով`

✔️Android

✔️IOS

Leave a reply