Ս.թ. հոկտեմբերի 14-ից 18-ը ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում ձևավորված Եվրոպական Միության միջազգային փորձագետներն աշխատանքային այցով գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի և գործողությունների ծրագրով նախատեսված է խմելու ջրի ստանդարտների հաստատում և մոնիթորինգի համակարգի ստեղծում՝ Եվրոպական Միության խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3–ի «Մարդու կողմից սպառման համար նախատեսված ջրի որակի մասին» 98/83/ԵՀ Հրահանգի պահանջների համապատասխան:
Ճանապարհային քարտեզի և գործողությունների կատարումն ապահովելու նպատակով այցի ընթացքոմ ուսումնասիրվել են խմելու ջրի որակին վերաբերող իրավական դաշտը, մոնիթորինգի իրավական, տեխնիկական, այդ թվում՝ լաբորատոր և մեթոդաբանական կարողությունները, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում և քննարկում։
Հանդիպմանը մասնակցել և զեկույցներով հանդես են եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայացուցիչները։
Leave a reply