Ամանորյա տոներին սննդային թունավորումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների։ Մասնավորապես անհրաժեշտ է.
- Պահպանել մաքրություն Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում անհրաժեշտ է հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես հում մթերքի՝ մասնավորապես հում մսի հետ շփվելիս: Բացի այդ պետք է մաքուր պահել սնունդ պատրաստելու ժամանակ օգտագործվող մակերեսներն ու խոհանոցային պարագաները:
- Առանձնացնել հում մթերքը պատրաստի մթերքից Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքն անհրաժեշտ է զատել այլ սննդամթերքից: Հում մթերքի հետ աշխատելիս օգտագործել առանձին պարագաներ և պիտույքներ, օրինակ` դանակներ, մասնատման տախտակներ և այլն: Անհրաժեշտ է լինել ուշադիր գնումների ժամանակ, որպեսզի հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը առանձին դրվեն այլ սննդամթերքից: առնարանում հում և պատրաստի սննդամթերքի շփումը կանխելու նպատակով դրանք պետք է պահել փակ տարաներում՝ հումը տեղադրելով պատրաստի կամ ջերմային մշակում անցած մթերքից ներքև:
- Ապահովել պատշաճ ջերմային մշակում Սնունդ պատրաստելիս այն պետք է ենթարկել մանրազննին ջերմային մշակման: Վնասակար մանրէները ոչնչանում են սկսած 70˚С-ից: Միշտ անհրաժեշտ է հետևել, որ կերակուրը լինի լավ եփած կամ տապակած, պատրաստի կերակուրները տաքացնել հանգամանորեն, իսկ մթերքը պահել անվտանգ ջերմաստիճանում։
- Մթերքը պահել անվտանգ ջերմաստիճանում Պատրաստի մթերքը սենյակային ջերմաստիճանում պետք է պահել 2 ժամից ոչ ավել: Պատրաստի և արագ փչացող բոլոր մթերքները պահել սառնարանում 72 ժամից ոչ ավել, իսկ մսային աղցանները և կերակրատեսակները ոչ ավել, քան 48 ժամ: Կերակուրը պետք է տաքացնել մեկ անգամից ոչ ավելի: Սառեցված մթերքը հալեցնել սառնարանային պայմաններում:
- Օգտագործել անվտանգ ջուր և անվտանգ սնունդ Մթերք գնելիս պետք է ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և պիտանելիության ժամկետին՝ հատկապես շուտ փչացող մթերքի դեպքում և ընտրել թարմ, չվնասված մթերք: Նախապատվություն անհրաժեշտ է տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած՝ գործարանային մթերքներին, օրինակ՝ պաստերացպած կաթ և այլն: Մրգերը ու բանջարեղենը օգտագործելուց առաջ հարկավոր է մանրազնին լվանակ խմելու, մաքուր, հոսող ջրով:
Ոչ մի դեպքում չօգտագործել ժամկետանց մթերք: Խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց, կամ օգտագործելուց առաջ այն եռացնել 15-20 րոպե: Եթե կա կասկած ջրի անվտանգության վերաբերյալ, ապա այն պետք է օգտագործել եռացնելուց հետո: Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
Leave a reply