Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի» ղեկավարի հայտարարության համաձայն Վրաստանում կարմրուկի դեպքերի թիվը բավական բարձր է և անհանգստացնող:Ըստ հաղորդագրության տվյալների՝2019 թվականի հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում արդեն իսկ արձանագրվելէ կարմրուկի 312 դեպք: Նախորդ տարի Վրաստանում գրանցվել է կարմրուկի 2000-2200 դեպք:Գրանցվել է նաև 3մահվան դեպք: Վրաստանում հիվանդների 56 տոկոսը 20-40 տարեկան անձինք են, իսկ 8 տոկոսը՝ մինչև 1 տարեկան երեխաներ:
Հարկ է նշել, որ կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը շարունակվում է նաևեվրոպական երկրներում:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հերթական անգամ հիշեցնում է` կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:
Հաշվի առնելով եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև հարևան երկրներում կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը՝ հորդորում ենք մինչև 30 տարեկան բոլոր այն անձանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել: