
Սույն թվականի հունիսի 18-21 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն՝ Ստեփան Աթոյանը մասնակցել է Առողջապահական համաշխարհային անվտանգության (GHS) 2024 թվականի համաժողովին։
Առողջապահական համաշխարհային անվտանգության համաժողովն ուղղված է սպառնալիքների և մարտահրավերների մեղմացման, համավարակների կանխարգելման, պատրաստվածության, արձագանքման, առողջապահական անվտանգության վերաբերյալ, ինչպես նաև մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններին և շրջակա միջավայրին առնչվող հարցերի բարձրաձայնմանը։
Համաժողովի շրջանակներում ներկայացվել է ԻՀԱԿ մեր գործընկերների հետ համատեղ կատարված աշխատանքը։