Համաձայն օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների՝ ՀայաստանիՀանրապետությունում սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված իրավիճակը կայունանում է՝ թե՛ պոլիկլինիկական դիմելիության, թե՛ շտապօգնության կանչերում, և թե՛ ստացիոնարում:
Հունվարի 17-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններում գրանցվել է 1251 դիմելիություն, հունվարի 15-ին՝ 2065: Հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 775 հիվանդ, հունվարի 15-ին՝ 837: Դեպքերի 95%-ն արձանագրվել է երեխաների շրջանում (հատկապես՝ 0-2 տարեկան): Ինչվերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերին, ապա արձանագրվել է 107 կանչ, հունվարի 15-ի՝ 121-ի դիմաց:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:
Հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Հունվարի 17-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 507 երեխա (Երևան՝ 141, մարզեր՝ 366): Բոլորը տունեն ուղարկվել:
Շարունակվում է ջերմային ռեժիմի նկատմամբ վերահսկողությունը հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում: Շեղումների մասինտվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին:
Հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, ինչպես նաև գրիպով չհիվանդանալու և հետ գրիպային բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է.
- Չօգտագործել և երեխաներին չտալ հակաբիոտիկներ առանց բժշկի նշանակման, քանի որ վերջիններս ցուցված չեն գրիպի բուժման համար
- խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- մնալ տանը հիվանդ լինելու դեպքում: Երեխային թույլ չտալ հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին,
- չզբաղվել ինքնաբուժմամբ,
- հագնվել և երեխաներին հագցնել եղանակին համապատասխան,
- պահպանել և երեխաներին սովորեցնել հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխել փակ տարածքները,
— հետևե´քձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաքջրով և օճառով,
— 0-5 տարեկան երեխաներին, հղիներին, խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, տարեցներին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ: