Սննդարդյունաբերություն

[vc_row][vc_column width=”2/3″][vc_column_text]Վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի HACCP)  ներդրման վտանգի վերլուծություն, հսկման կրիտիկական կետերի որոշում, կրիտիկական կետերի սահմանաչափերի սահմանում, մոնիթորինգի համակարգի մշակում, ուղղիչ գործողությունների և ներդրված համակարգի ստուգման ընթացակարգերի մշակում, բոլոր քայլերի և ընթացակարգերի փաստաթղթավորում:

Պարենային  հումքի, սննդամթերքի  և պատրաստի կերակրատեսակների  մանրէաբանական, քիմիական, ճառագայթաբանական  լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային պահանջների:

Խմելու ջրի (այդ թվում ջրի կուտակիչ տարողություններից) մանրէաբանական, մակաբուծաբանական, քիմիական, ճառագայթաբական և թունաբանական  լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների և եզրակացության տրամադրում:

Անձնակազմի պարբերական բժշկական զննությունների իրականացում՝ մասնավորապես  մանրէաբանական և մակաբուծաբանական լաբորատոր հետազոտությունները:

Ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում:

Անձնակազմի ուսուցում և խորհրդատվություն՝ սանիտարական օրենսդրության պահանջների պահպանման հարցերով:

Աշխատատեղերում վնասակար և վտանգավոր գործոնների բացահայտում՝ միկրոկլիմայի, լուսավորության, աղմուկի, վիբրացիայի, էլեկտրամագնիսկանա դաշտի մակարդակի գործիքային չափումների, օդի քիմիական լաբորատոր հետազոտությունների  իրականացում ըստ նորմատիվային փաստթաթղթերի պահանջների և  եզրակացության տրամադրում՝ աշխատողների առողջության  և անվտանգության ապահովման նպատակով:

Գործող շինարարական և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխանեցման նպատակով՝ սննդարդյունաբերության ձեռնարկությունների կառուցման և վերակառուցման նախագծերի վերաբերյալ խորհրդատվություն, փորձաքննության իրականացում:

Ձեռնարկության ազդեցության  գոտում՝ մթնոլորտային օդի, հողի, ջրային ռեսուսների քիմիական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային պահանջների:

Արտադրական և կենցաղային կեղտաջրերի մանրէաբանական, քիմիական, ճառագայթաբանական լաբորատոր հետազոտություններ՝ պահանջված ցուցանիշների նկատմամբ:[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/3″][/vc_column][/vc_row]

Ամենաընթերցված

2025թին ՀՎԿ ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատորիան հաջողությամբ անցել է վերասերտիֆիկացման գործընթացը

2025թ-ի դեկտեմբերի 11-12ը կայացել է Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջազգային գիտատեխնիկական 6-րդ համաժողը Սանկտ Պետերբուրգում

Ինչպես խուսափել սնկից թունավորումներից

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել