Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնը» 2018 թվականի հոկտեմբերի 10-ին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմնի» կողմից հավատարմագրվել է որպես ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի պահանջներին համապատասխանող փորձարկման լաբորատորիա (№052/Տ-074 հավատարմագրման գրանցահամարով)։ Վերջինս հնարավորություն կընձեռի լաբորատոր փորձարկումներն իրականացնել ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության ցուցանիշներով և ներդաշնակ ընթացակարգերով` բացառելով առևտրում տեխնիկական խոչընդոտները:
Հավատարմագրման ոլորտի մեջ ընդգրկված փորձարկվող արտադրանքներն ու նյութերն են.
- Խմելու ջուր
- Բաց ջրամբարի ջուր
- Լողավազանի ջուր
- Հող
- Տիղմեր, նստվածքներ
- Ախտահանիչ նյութեր
- Միս, մսամթերք, թռչուն, ձու և դրանց վերամշակման մթերք, պահածոներ
- Կաթ, կաթնամթերք
- Կակաո և կակաոյից մթերքներ
- Մասնագիտացված մանկական սննդամթերք
- Համեմունքներ, համեմվածքներ և ամոքանքներ
- Ամանեղեն և սպասք (բաժակներ, ափսեներ, գդալներ, պատառաքաղներ, կերակրաշշեր և նմանատիպ արտադրանք նախատեսված երեխաների սննդամթերքի համար)
- Պանիր և պանրամթերք
- Կազեին և կազեինատներ
- Ձկնեղեն
- Հատիկ/սերմեր/, ալյուր, ալրաձավարեղենային և հացաբուլկեղենային արտադրանք, շոկոլադ, հրուշակեղեն
- Մեղր
- Թարմ և թարմ սառեցված բանջարեղեն, կարտոֆիլ, մրգեր, սնկեր
- Սուրճ
- Չոր համեմունք, ընկույզ, թեյ
- Յուղային հումք, ճարպային մթերք, ձիթատու կուլտուրաների սերմեր, բուսական յուղ, մայոնեզ, կարագ, մարգարին, սպրեդներ
- Հյութեր, նեկտարներ, օշարակներ, ոչ ալկոլոհային ըմպելիքներ, խմորման մթերքներ
- Գարեջուր, գինի, օղի և այլ սպիրտային խմիչք
- Ժելատին, օսլա, ինուլին
- Աղ կերակրի (խոշոր և մանր) և աղ բուժիչ կանխարգելիչ
- Կենսաբանական ակտիվ հավելումներ
- Оդ (փակ շինությունների, մթնոլորտային օդի/ բնակավայրերի, լողավազանների և այլ կոմունալ օբյեկտների, աշխատանքային գոտու)
- Արտաքին միջավայրի տարբեր օբյեկտներ (առարկաներ մակերեսներ) լվացուկներ, այդ թվում՝ ախտահանման որակի հսկողության
- Արտաքին միջավայրի տարբեր օբյեկտներ (առարկաներ մակերեսներ) լվացուկներ, այդ թվում՝ ախտահանման որակի հսկողության
- Դեկորատիվ գեղահարդարման միջոցներ
- Սննդի հետ առնչվող տարբեր արտադրանքների հումք
- Խեցեղեն
- Արտադրանքներ ապակուց
- Ներկեր, մատիտներ, ֆլոմաստերներ, գուաշ
- Տեքստիլ արտադրանք՝ գործվածքներ, արհեստական կաշի, խավ
- Պոլիակրիլոնիտրիլային մանվածք, նիտրոն
- Պոլիվինիլքլորիդային մանվածք, քլորին
- Պոլիվինիլսպիրտային մանվածք, վինոլ
- Պոլիօլեֆինային
- Պոլիուրետանային, սպանդեքս, լայկրա
- Կենցաղային քիմիա՝ լվացող միջոցներ, Օճառ (պինդ), Հեղուկ օճառ, Հեղուկ լվացող միջոցներ, Փոշենման լվացող միջոցներ, Սպասք լվացող միջոցներ
- Բժշկական բամբակ, թանզիվ, բինտ` այդ թվում էլաստիկ, բժշկական վիրակապեր, անձեռոցիկներ, կպչուն սպեղանի
- Բժշկական ձեռնոցներ
- Բժշկական միանգամյա և բազմակի օգտագործման ներարկիչներ
- Հակաբեղմնավորիչներ/Պահպանակներ
- Ծծակներ կերակրելու, ծծակներ լատեքսից, ռետինե և սիլիկոնե