
Հանրային առողջապահության ոլորտում Ռեֆերենս լաբորատոր կենտրոնը գործում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կազմում։
Կենտրոնը ներդրել է որակի կառավարման, կենսանվտանգության և տեղեկատվական անվտանգության համակարգեր և ունի տեղական և միջազգային հավաստագրեր՝ (ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005, ԻՍՕ 27001)։
Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի կողմից իրականացվում են ռեֆերենս հետազոտություններ`
- մանրէաբանության,
- մակաբուծաբանության,
- վիրուսաբանության,
- թունաբանության,
- քիմիայի,
- ճառագայթաբանության և այլ ոլորտներում:
Կենտրոնի լաբորատորիաները ենթարկվում են որակի արտաքին հսկողության ԱՀԿ-ի, Ռուսաստանի Դաշնության, Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի և այլ երկրների միջազգային ճանաչում ունեցող ռեֆերենս կենտրոնների կողմից:
Leave a reply