Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 22-ի ժամը 15:30 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 76392, կասկածելի դեպքերի թիվը՝ 5365, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 20674 (13%), գրանցվել է 2348 մահ (3.1%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11477 պացիենտ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 21-ի դրությամբ արձանագրվել է 76769 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 75569, 2239-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարի 26 երկրում արձանագրվել է 1200 դեպք, որից 8-ը մահվան ելքով:
Աշխարհում արձանագրված դեպքերը 22.02.2020թ. դրությամբ
Տարածաշրջան | N | Հիվանդության արձանագրման ամսաթիվ | Երկիր | Հիվանդության հաստատված դեպքեր | Մահվան ելքով հիվանդներ | |
Արևմտյան խաղաղ-օվկիանոսային տարածաշրջան | 1 | 01.12.19 (հիվանդության սկսման ամսաթիվ) | Չինաստան | 76392 | 2348 | |
2 | 14.01.20 | Ճապոնիա | 110 | 1 | ||
«Diamond Princess» նավ | 634 | 2 | ||||
3 | 19.01.20 | Կորեա | 346 | 2 | ||
4 | 23.01.20 | Վիետնամ | 16 | 0 | ||
5 | 24.01.20 | Սինգապուր | 86 | 0 | ||
6 | 25.01.20 | Ավստրալիա | 21 | 0 | ||
7 | 25.01.20 | Մալայզիա | 22 | 0 | ||
8 | 27.01.20 | Կամբոջա | 1 | 0 | ||
9 | 30.01.20 | Ֆիլիպիններ | 3 | 1 | ||
Հարավարևելյան Ասիայի տարածաշրջան | 10 | 12.01.20 | Թաիլանդ | 35 | 0 | |
11 | 24.01.20 | Նեպալ | 1 | 0 | ||
12 | 27.01.20 | Շրի Լանկա | 1 | 0 | ||
13 | 30.01.20 | Հնդկաստան | 3 | 0 | ||
Եվրոպայի տարածաշրջան | 14 | 25.01.20 | Ֆրանսիա | 12 | 1 | |
15 | 28.01.20 | Գերմանիա | 16 | 0 | ||
16 | 29.01.20 | Ֆինլանդիա | 1 | 0 | ||
17 | 30.01.20 | Իտալիա | 21 | 1 | ||
18 | 31.01.20 | Մեծ Բրիտանիա | 9 | 0 | ||
19 | 31.01.20 | Իսպանիա | 2 | 0 | ||
20 | 31.01.20 | Ռուսաստան | 2 | 0 | ||
21 | 31.01.20 | Շվեդիա | 1 | 0 | ||
22 | 04.02.20 | Բելգիա | 1 | 0 | ||
Ամերիկայի տարածաշրջան | 23 | 21.01.20 | ԱՄՆ | 35 | 0 | |
24 | 26.01.20 | Կանադա | 9 | 0 | ||
Արևելյան Միջերկրածովյան
տարածաշրջան |
25 | 30.01.20 | ԱՄԷ | 11 | 0 | |
26 | 14.02.2020 | Եգիպտոս | 1 | 0 | ||
27 | 19.02.2020 | Իրան | 28 | 5 | ||
Ընդամենը | 77810 | 2360 |
Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ փետրվարի 22-ի ժամը 16:00 դրությամբ արձագրվել է 28 դեպք, որից 5-ը՝ մահվան ելքով:
Մամուլում տեղեկություն է տարածվել, թե Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցում Իրանի քաղաքացիներ են հոսպիտալացվել՝ կորոնավիրուսի կասկածանքով։ Առողջապահության նախարարությունը կապ է հաստատել վրացի գործընկերների հետ և վերջիններիս կողմից այն հերքվել է։
ՎԱՐԱԿՈՎ ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ է.
- Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
- Խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից,
- Օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
- Լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
- Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- Եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե´ք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
- Եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին: