Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ի, ժամը 16:00 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 75567, կասկածելի դեպքերի թիվը` 5206, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 18654 (24,2%), գրանցվել է 2239 մահ (3%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11633 պացիենտ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել է 75748 լաբորատոր հաստատված դեպք: ՉԺՀ-ից դուրս աշխարի 26 երկրում արձանագրվել է 1073 դեպք:
Ըստ մասնագետների` 80.9% դեպքերում հիվանդությունն ընթանում է թեթև ձևով: Բարձր ռիսկային խմբում են գտնվում ծերերը և այլ զուգակցող հիվանդություններով անձինք: Հիվանդությունը ծանր ձևով ընթանում է սրտանոթային, շաքարային դիաբետով, շնչառական խանգարումներով հիվանդների մոտ:
Այսօրվա դրությամբ վարակի (COVID-19) մահացությունը հասել է 2.3%: Ընդ որում տղամարդկանց շրջանում մահացության ցուցանիշն ավելի բարձր է (տղամարդ՝ 2.8, կին՝ 1.7):
Հիվանդի տարիքից կախված բարձրանում է մահացության ցուցանիշը: Մինչև 39 տարեկան տարիքային խմբում այն կազմում է 0,2%, 40 տարեկաների մոտ՝ 0,4%, 50տ.՝ 1,3%, 60տ.՝ 3,6%, 70տ. 8%, 80տ. և բարձր՝ 14,8%: Մինչև 9 տարեկան երեխաների մոտ դեռևս մահվան ելքով դեպք չի գրանցվել` չնայած հիվանդանոցներում բուժում են ստանում մանկահասակ տարիքի երեխաներ:
Հարկ է նշել, որ ռիսկի խմբի մեջ են մտել նաև բուժաշխատողները՝ 3019 հիվանդ, որից 5–ը մահվան ելքով:
Աշխարհում արձանագրված դեպքերը՝ 21.02.2020. դրությամբ
N | Հիվանդության արձանագրման ամսաթիվ | Երկիր | Հիվանդության հաստատված դեպքերի քանակը (+ նախորդ օրվա) | Մահվան ելքով հիվանդների քանակը | |||
Արևմտյան խաղաղ-օվկիանոսային տարածաշրջան | 1 | 01.12.19 (հիվանդության սկսման ամսաթիվ) | Չինաստան | 75567 (892) | 2239 (118) | ||
2 | 14.01.20 | Ճապոնիա | 97 (12) | 1 | |||
«Diamond Princess» նավ | 634 (13) | 2 | |||||
3 | 19.01.20 | Կորեա | 156 (74) | 0 | |||
4 | 23.01.20 | Վիետնամ | 16 | 0 | |||
5 | 24.01.20 | Սինգապուր | 85 (1) | 1 (1) | |||
6 | 25.01.20 | Ավստրալիա | 17 (2) | 0 | |||
7 | 25.01.20 | Մալայզիա | 22 | 0 | |||
8 | 27.01.20 | Կամբոջա | 1 | 0 | |||
9 | 30.01.20 | Ֆիլիպիններ | 3 | 1 | |||
Հարավարևելյան Ասիայի տարածաշրջան | 10 | 12.01.20 | Թաիլանդ | 35 | 0 | ||
11 | 24.01.20 | Նեպալ | 1 | 0 | |||
12 | 27.01.20 | Շրի Լանկա | 1 | 0 | |||
13 | 30.01.20 | Հնդկաստան | 3 | 0 | |||
Եվրոպայի տարածաշրջան | 14 | 25.01.20 | Ֆրանսիա | 12 | 1 | ||
15 | 28.01.20 | Գերմանիա | 16 | 0 | |||
16 | 29.01.20 | Ֆինլանդիա | 1 | 0 | |||
17 | 30.01.20 | Իտալիա | 4 | 0 | |||
18 | 31.01.20 | Մեծ Բրիտանիա | 9 | 0 | |||
19 | 31.01.20 | Իսպանիա | 2 | 0 | |||
20 | 31.01.20 | Ռուսաստան | 2 | 0 | |||
21 | 31.01.20 | Շվեդիա | 1 | 0 | |||
22 | 04.02.20 | Բելգիա | 1 | 0 | |||
Ամերիկայի տարածաշրջան | 23 | 21.01.20 | ԱՄՆ | 16 (1) | 0 | ||
24 | 26.01.20 | Կանադա | 9 (1) | 0 | |||
Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջան | 25 | 30.01.20 | ԱՄԷ | 9 | 0 | ||
26 | 14.02.2020 | Եգիպտոս | 1 | 0 | |||
27 | 19.02.2020 | Իրան | 2 | 2 | |||
Ընդամենը | 76723 (1000) | 2247 (119) |
Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ առողջապահության նախարարությունը շարունակում է աշխատանքները ԻԻՀ-ում թե´ հայկական դեսպանատան, և թե´ առողջապահության նախարարության հետ: Արդյունքում պարզվել է, որ փետրվարի 21-ի ժամը 16:00 դրությամբ արձագրվել է 18 դեպք, որից 4-ը՝ մահվան ելքով:
ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿՈՎ (COVID-19) ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ է.
- Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
- Խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից,
- Օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
- Լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
- Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- Եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե´ք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
- Եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին: