Մարտի 12-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի պատճառահետևանքային կապի գնահատում» թեմայով աշխատաժողով։ Քննարկմանը մասնակցում էին հիվանդանոցների, առողջության առաջնային պահպանման և գիտության ոլորտի ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի նպատակն էր հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի արձանագրման նոր մոտեցումների ներկայացումը հանրապետության առողջապահական համակարգի ներկայացուցիչներին։
Քննարկման ընթացքում միջազգային փորձագետների կողմից ներկայացվեցին իմունականխարգելման հաջողություններն ու մարտահրավերները և հետվաստումային անբարեհաջող դեպքերի ազդեցությունը գործընթացի վրա, պատվաստանյութերի անվտանգության մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև պատճառահետևանքային կապի գնահատման գործնական խորհուրդներ։
Հաջորդիվ նախատեսվում են նաև դասընթացներ ոլորտի ներկայացուցիչների համար։
Leave a reply