Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների պրոֆիլային հիմնարկների ներկայացուցիչների հետ ս.թ. հոկտեմբերի 7-ից 11-ը Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքում մասնակցել են սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակներին արձագանքմանը նվիրված  միջպետական խորհրդակցությանն ու ՌԴ «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագիտացված հակահամաճարակային խմբերի համատեղ վարժանքներին։

Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի գիտության գծով տնօրենի տեղակալ՝ Գայանե Մելիք-Անդրեասյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների մոնիթորինգի և արձագանքման համակարգը»  և «Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակներին արձագանքման գործնական փորձը» զեկույցները: 

Վարժանքի ընթացքում մասնակիցները մանրամասն ծանոթացել են մասնագիտացված հակահամաճարակային խմբի կառուցվածքին և առանձին բաժինների աշխատանքներին, ինչպես նաև աշխատել մասնակիցներից ձևավորված համաճարակաբանական և լաբորատոր  խմբերում՝ տրված իրավիճակային խնդիրների լուծման ու տարբեր բնույթի նմուշների լաբորատոր հետազոտման ուղղությամբ: 

      

    

           

   

 

Leave a reply