
004 թվականից ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակն է իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելն ու պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելը:



Հայաստանում պլանային պատվաuտումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդություններն են` դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), պոլիոմիելիտ, հեպատիտներ «Ա» և «Բ», տուբերկուլոզ, ՀԻԲ, ռոտավիրուսային, մենինգակոկային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, կատաղություն, որոնք ներառված են պատվաuտումների ազգային oրացույցում:
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում ևս կարևորվում է պատվաստանյութերի դերն ու նշանակությունը, այդ թվում` բուստեր դեղաչափով՝ հնարավորություն ընձեռելով կանխարգելելու հիվանդության ծանր ձևերը և մահվան դեպքերը: Բուստեր դեղաչափով պատվաստումները մեկ անգամ ևս խթանում են իմուն համակարգը և առաջացնում ավելի բարձր պաշտպանություն COVID-19-ի, այդ թվում` նոր ի հայտ եկող շտամների նկատմամբ:
Առողջապահության նախարարությունն առաջարկում է COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացնել խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ և այլն:
Մի՛ մոռացեք այցելել Ձեր տեղամասային պոլիկլինիկա:
Հիշե՛ք՝ վարակիչ հիվանդություններից պաշտպանության ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: