Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 15-ին նշվում է Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը:
Որոշումն ընդունվել է 2008 թվականին` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ:
Սա առիթ է մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնելու, թե առողջության համար որքան կարևոր է ձեռքերի կանոնավոր լվացումը։
Հիշեցնենք, որ չլվացված ձեռքերով մարդու օրգանիզմ կարող են անցնել այնպիսի հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսիք են խոլերան, վիրուսային թոքաբորբը, հեպատիտը, գրիպը և սուր շնչառական վարակները:
Օրվա ընթացքում իրականացվող լայնածավալ միջոցառումների նպատակը մեկն է` հանրության ուշադրությունը սևեռել այդ պարզ, սակայն շատ կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա` որպես բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման հիմնական մոտեցում:
Leave a reply