Յուրաքանչյուր տարի մարտի 22-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Ջրային պաշարների համաշխարհային օրը կամ Ջրի համաշխարհային օրը:
Աշխարհում գրեթե մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2.6 միլիարդը` դրա համար անհրաժեշտ սանիտարական պայմաններ:
Օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993թ. փետրվարի 22-ին։
Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարն առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում, որը տեղի է ունեցել 1992թ. հունիսի 3-14-ը՝ Ռիո դե Ժանեյրոյում:
Ջրի համաշխարհային օրը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված վերջիններիս վերականգնման ու պահպանության հետ, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ քայլեր բնակչությանը խմելու ջրով ապահովելու ուղղությամբ:
Համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի համապատասխան բանաձևի՝ պետություններին առաջարկվել է այս օրն անցկացնել ջրային պաշարների յուրացմանն ու պահպանությանը նվիրված միջոցառումներ:
Leave a reply