Ձեռքերի ժամանակին և պատշաճ լվացումն ու հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և հիվանդների անվտանգության գրավականն է:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը ձեռքերի հիգիենան է: Այնպիսի պարզ հիգիենիկ գործընթացը, ինչպիսին ձեռքերի լվացումն է, փրկում է օրական հազարավոր երեխաների կյանքեր: Այն ոչ միայն կանխարգելում է մի շարք հիվանդություններ, այլև մեր կյանքը դարձնում առավել հարմարավետ, հաճելի և անվնաս:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է ներհիվանդանոցային վարակների 14 միլիոն դեպք, որոնց 40-80%-ը փոխանցվում է ձեռքերի միջոցով:
Ձեռքերը լվանալու համաշխարհային օրվան ընդառաջ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից մի շարք բժշկական կազմակերպություններում կազմակերպվել են ձեռքերի հիգիենայի վերաբերյալ քննարկումներ, տրամադրվել իրազեկման նյութեր՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ սևեռել հանրության ուշադրությունը հասարակ, սակայն շատ կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա։
Leave a reply