Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության ՌՈՍՊՈՏՐԵԲՆԱԴԶՈՐ դաշնային ծառայության Ստավրապոլի «Հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի» տնօրենի հրավերով ս.թ. հոկտեմբերի 21-22-ը մասնակցել է «Հատուկ վտանգավոր վարակները Կովկասում» թեմայով քննարկումներին։
Հայ-ռուսական համագործակցության շրջանակներում և դրա ընդլայնման նպատակով՝ քննարկվել են հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների դիմակայման մի շարք հարցեր: Քննարկվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների նոր մեթոդների ներդրման և առկա մեթոդների կատարելագործման ուղղությամբ հարցեր, ինչը հետագայում հնարավորություն է ընձեռելու իրականացնելու հատուկ վտանգավոր վարակների կանխատեսման մոդելավորումներ, ինչպես նաև «իրական ժամանակում» արագ արձագանքում՝ կանխելով վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա, լեպտոսպիրոզ և այլն) դեպքերը բնակչության շրջանում:
Պատվիրակությունը՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի գլխավորությամբ, շրջայց է կատարել Ռուսաստանի Դաշնության ՌՈՍՊՈՏՐԵԲՆԱԴԶՈՐ դաշնային ծառայության Ստավրապոլի «Հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի» հատուկ վտանգավոր վարակների լաբորատորիայի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել լաբորատորիայում իրականացվող հետազոտությունների մեթոդաբանություններին, սարքեր – սարքավորումներին և նոր մոտեցումներին:
Leave a reply