Վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի HACCP)  ներդրման նպատակով՝ վտանգի վերլուծություն, հսկման կրիտիկական կետերի որոշում, կրիտիկական կետերի սահմանաչափերի սահմանում, մոնիթորինգի համակարգի մշակում, ուղղիչ գործողությունների և ներդրված համակարգի ստուգման ընթացակարգերի մշակում, բոլոր քայլերի և ընթացակարգերի փաստաթղթավորում:

Պարենային հումքի, սննդամթերքի  և պատրաստի արտադրանքի մանրէաբանական, քիմիական, ճառագայթաբանական  լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի  պահանջների:

Խմելու ջրի (այդ թվում ջրի կուտակիչ տարողություններից) մանրէաբանական, մակաբուծաբանական, քիմիական և ճառագայթաբանական  լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների և եզրակացության տրամադրում:

Անձնակազմի պարբերական բժշկական զննությունների իրականացում՝ մասնավորապես  մանրէաբանական և մակաբուծաբանական լաբորատոր հետազոտությունները:

Ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում:

Աշխատատեղերում վնասակար և վտանգավոր գործոնների բացահայտում՝ միկրոկլիմայի, լուսավորության, աղմուկի և վիբրացիայի էլեկտրամագնիսական դաշտի մակարդակի գործիքային չափումների, օդի քիմիական լաբորատոր հետազոտությունների  իրականացում՝ ըստ նորմատիվային պահանջների և  եզրակացության տրամադրում՝ աշխատողների առողջության  և անվտանգության ապահովման նպատակով:

Անձնակազմի ուսուցում և խորհրդատվություն՝ սանիտարական օրենսդրության պահանջների պահպանման հարցերով:

Հանրային սննդի կազմակերպությունների հաճախորդների սպասակման սրահներում միկրոկլիմայի, լուսավորության, աղմուկի մակարդակի գործիքային չափումների իրականացում՝ ըստ նորմատիվային պահանջների և  եզրակացության տրամադրում:

Գործող շինարարական և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխանեցման նպատակով՝ հանրային սննդի կազմակերպությունների կառուցման և վերակառուցման նախագծերի վերաբերյալ խորհրդատվություն, փորձաքննության իրականացում։