Մեկնարկել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված «Գրիպի և շնչառական այլ վարակների վերաբերյալ» իրազեկման դասընթացը։
Ողջունելով ներկաներին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է. «չնայած ամեն տարի գրիպը լարվածության մեջ է պահում տարվա կեսից ավելին սեզոնի ժամանակ, ամեն դեպքում մեր համակարգը, լինելով թրծված և պատրաստված, տարեցտարի էլ ավելի լավ ձևով է դիմակայում դրան»։
Միաժամանակ նախարարը կարևորել է զանգվածային լրատվամիջոցների դերը՝ հանրային առողջապահության առջև կանգնած մարտահրավերներին ճիշտ գնահատական տալու և լուսաբանելու գործում, դրանք հանրությանը մատչելի լեզվով հասցնելու համար։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական բաժնի պետ Լիանա Թորոսյանը (Лиана Торосян) նախ խաղ-հարցախույզի միջոցով ներկայացրել է գրիպի վերաբերյալ պատմական տվյալներ, ապա պատասխանել սեզոնային գրիպի վերաբերյալ հետաքրքրող հարցերին։
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը (Gayane Sahakyan) ներկայացրել է գրիպի դեմ պատվաստման ռազմավարությունը և նշել, որ վարակի դեմ լավագույն պաշտպանությունը պատվաստումն է։
Leave a reply