Հագնվենք եղանակին համահունչ

Վերջին օրերին հանրապետությունում՝ մասնավորապես Երևանում, դիտվում են «արևային օրեր», ինչը քաղաքացիների համար ստեղծել է ձմեռային արտահագուստից առավել թեթև արտահագուստի անցնելու հիմք:

Մրսածության գործոնը բացառելու նպատակով ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կոչ է անում քաղաքացիներին հագնվել եղանակին համահունչ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունը դեռևս գտնվում է ձմռան սեզոնում, որը բարենպաստ է գրիպի և սուր շնչառական վարակների տարածման առումով:

Հիշեցնենք, որ հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպ Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել