Հուլիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 459 դեպք, որոնցից 217 731 -ն` առողջացած, 4547-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3073 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 238 211 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3516 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք: Ունենք 73 առողջացած և 3 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1108 է:
Leave a reply