Մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220860 դեպք, որոնցից 208454-ն` առողջացած, 4323-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7023 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1036673 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3160 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք: Ունենք 354 առողջացած և 9 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1060 է:
Leave a reply