Փետրվարի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169255 դեպք, որոնցից 161105-ն` առողջացած, 3147-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 684640 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2802 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Ունենք 90 առողջացած և 6 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 792 է:
Leave a reply