Դանիայում իրականացված ծավալուն ուսումնասիրության արդյունքները, որի վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է Annals of Internal Medicine բժշկական ամսագրում, ապացուցում են, որ չկա որևէ կապ կարմրուկ, կարմրախտ և խոզուկ հինադությունների դեմ համակցված պատվաստման և աուտիզմի զարգացման միջև։
Հետազոտության ընթացքում մասնագետներն ուշադրություն են դարձրել աուտիկ ուղղվածության խանգարումների ռիսկի այնպիսի գործոնների, ինչպիսիք են վաղաժամ ծննդաբերությունը, ծննդաբերության եղանակը, ծնողների տարիքը, հղիության ժամանակ մոր ծխելը և այլն:
Ոսումնասիրության ընթացքում վերլուծվել են 1999-ից 2010 թթ. Դանիայում ծնված 657,461 երեխաների բժշկական տվյալները, որոնց 95 տոկոսից ավելին ԿԿԽ համակցված պատվաստում են ստացել։
Արդյունքում, համեմատելով ԿԿԽ պատվաստված երեխաներին չպատվաստվածների հետ՝ ռիսկի գործակիցը կազմում է 0.93 (95% CI, 0.85 մինչև 1.02)։ Ինչպես նաև չի հայտնաբերվել աուտիզմի առաջացման ռիսկի մեծացում աուտիզմի նկատմամբv նախատրամադրվածություն ունեցող երեխաների շրջանում ինչպես ԿԿԽ, այնպես էլ այլ պատվաստումներից հետո։
Համաձայն ուսումնասիրության արդյունքերի՝ միանշանակ կարելի է պնդել, որ ԿԿԽ պատվաստումը չի բարձրացնում աուտիզմի զարգացման ռիսկը, ինչպես նաև չի խթանում աուտիզմ ընկալունակ երեխաների մոտ։
Leave a reply