Կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում (քաղաք Երևան) ՊՇՌ մեթոդով հետազոտություններ իրականացնող մասնագետների թափուր հաստիքների համալրման նպատակով:

Տվյալ հաստիքների համար սահմանված պահանջները հետևյալն են՝

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան կազմակերպում է լաբորատոր հետազոտությունների նախահետազոտական, հետազոտական և հետհետազոտական փուլերի պատշաճ իրագործումը:
  2. Հետևում է լաբորատոր հետազոտությունների իրականացման ընթացքին, գնահատում է ռիսկերը և նվազեցնում դրանք։
  3. Հետևում է լաբորատոր հետազոտությունների որակի ներքին հսկողությանը, ապահովում է կենսանվտանգությունն ու կենսապահովությունը:
  4. Պահպանում է Կազմակերպության ներքին կանոնակարգերը, պահպանում է Կազմակերպության և անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը և էթիկան։

 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝

Բարձրագույն բժշկական (լաբորատոր ոլորտի համապատասխան մասնագիտացում), կենսաբանական կամ անասնաբուժական:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Ոլորտին առնչվող ՀՍՏ ԻՍՕ միջազգային ստանդարտների իմացություն,
  • լաբորատոր հետազոտական գործընթացների որակի ապահովմանը ներկայացվող պահանջների իմացություն,
  • աշխատանքի պաշտպանության կանոնների և նորմերի, աշխատանքային անվտանգության կանոնների իմացություն,
  • համակարգչային ծրագրերի (MS Word, Excel; Internet; էլ.փոստ) իմացություն:
  • հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն,
  • ժամանակի կառավարման և թիմային աշխատանքի ունակություն:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ`

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լաբորատոր (մանրէաբանական, վիրուսաբանական, մակաբուծաբանական, կլինիկական կամ անանսնաբուժական) ոլորտում:

Հայտարարության պահանջներին համապատասխանող՝ շահագրգռված բոլոր թեկնածուները կարող են իրենց Ինքնակենսագրությունը (CV/curriculum vitae), ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում են:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել /010/ 55- 06 -01 հեռախոսահամարով:

Մրցույթն անց է կացվում հարցազրույցի հիման վրա: Հարցազրույցին կհրավիրվեն վերը նշված պահանջներին բավարարող թեկնածուները:

Leave a reply