Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի ներկայացուցիչները ս.թ. նոյեմբերի 27-ից 29-ը մասնակցել են Ազգային լաբորատոր համակարգի քաղաքականության և 2020-2025 թվականների ռազմավարական ծրագրի մշակման վերաբերյալ աշխատաժողովին։
Աշխատաժողովը կազմակերպվել էր Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ «Լավ լաբորատորիաներ՝ քաջ առողջություն» (BLBHP) ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ձևավորել միջազգային պահանջներին համահունչ զարգացող այնպիսի լաբորատոր համակարգ, որի լաբորատոր հետազոտությունների արդյունքները կլինեն հուսալի, ճշգրիտ և վերահսկելի և համադրելի միմյանց ու միջազգային լաբորատորիաների հետ:
Leave a reply