Երևանում կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային էլի մեկ խումբ ձևավորվեց: Այն տեղակայվել է «Վերնիսաժի» հարակից տարածքում: Այս խումբը ևս համալրված է թե՛ «AstraZeneca» և թե՛ «Sputnik-V» պատվաստանյութերով:
Հիշեցնենք, որ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
Leave a reply