Ապրիլի 3-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել ուսուցիչների ուսուցում։ Ուսուցման ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության, առողջ ապրելակերպի խթանման, առողջ սնուցման 12 սկզբունքների, ճարպակալման, քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ֆիզիկական ակտիվության, ինչպես նաև մարդու առողջության վրա համակարգիչների և բջջային հեռախոսների բացասական ազդեցության, դեռահասային տարիքում ծխախոտի և ալկոհոլի օգտագործման վերաբերյալ դասախոսությունները։
Ուսուցումն իրականացվել է առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և կրթության և գիտության նախարարությունների ներկայացուցիչների կողմից։ Դասընթացին մասնակցել է մարզի առողջ ապրելակերպ կրթական բաղադրիչը դասավանդող 62 ուսուցիչ:
Բնակչության շրջանում առողջ ապրելակերպ մշակույթը արմատավորելու նպատակով դասընթացները կրելու են շարունակական բնույթ:
Leave a reply