Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված ԲՑԺ պատվաստման իրականացումը նորածնի կյանքի առաջին 48 ժամերի ընթացքում կանխարգելում է ոչ միայն տուբերկուլոզի ծանր ձևերը՝ տուբերկուլոզային մենինգիտ և դիսսիմինացված տարածուն տուբերկուլոզ, այլև նաև ապահովում է ոչ սպեցիֆիկ պաշտպանություն (հետերոլոգիական), ինչն ապացուցվել է բազմաթիվ հետազոտություններով, մասնավորապես՝

  • ԲՑԺ պատվաստումը նպաստում է ցանկացած ծագման շնչառական վարակներից և սեպսիսից հոսպիտալացումների նվազեցմանը,
  • ԲՑԺ պատվաստումը կանխում է կապույտ հազը,
  • ԲՑԺ պատվաստումը կանխում է թոքերի քաղցկեղը,

Հետազոտությունները ցույց են տվել, որ ԲՑԺ պատվաստումն ունի նաև թերապևտիկ ազդեցություն՝ նվազեցնում է առաջին տիպի շաքարային դիաբետի հիվանդացության ցուցանիշը, կենտրոնական նյարդային համակարգի միելինային թաղանթազրկումը:

Հղումներ՝

Martín C / Martinón-Torres F. ESPID 2019 – Submitted to Nature Comm

https://www.tandfonline.com/doi/full/10.1080/21645515.2019.1609823

https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3944069/

Leave a reply