Վարակի հսկողության ծրագրերի մշակում
Վարակի հսկողության գործընթացների, ընթացակարգերի, այդ թվում՝ մանրէազերծման և հիվանդների մեկուսացման ստանդարտ ընթացակարգերի մշակում,
Բուժանձնակազմի ուսուցում/խորհրդատվություն՝ իրավական ակտերի, մշակված փաստաթղթերի ներդրման և սանիտարական նորմերի պահանջների հարցերով,
Բժշկական թափոնների անվտանգ գործածության՝ հավաքման, տեսակավորման, մակնշման, պահման տարածք տեղափոխման իրավական ակտի և ստանդարտ ընթացակարգերի մշակում և բուժանձնակազմի ուսուցում/խորհրդատվություն՝ դրանց ներդրման հարցերով,
Բժշկական իրերից ախտահանման որակի, բժշկական իրերի մանրէազերծման որակի, օդի, շրջակա միջավայրի առարկաներից մանրէաբանական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջների և եզրակացության տրամադրում,
Ախտահանիչ նյութերի քիմիական հետազոտություն ակտիվ նյութի պարունակության նկատմամբ,
Ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում,
Բուժանձնակազմի անվտանգության ապահովման, ներհիվանդանոցային վարակների կանխարգելման թեմաներով բուկլետների, պաստառների, հուշաթերթերի մշակում,
Բուժանձնակազմի պարբերական բժշկական զննությունների իրականացում՝ մասնավորապես մանրէաբանական և մակաբուծաբանական լաբորատոր հետազոտություններ և միջամտություններ իրականացնող կամ արյան կամ դրա բաղադրիչների հետ առնչվող բուժաշխատողների հետազոտություն՝ վիրուսային Բ,Ց հեպատիտների նկատմամբ։
Լաբորատոր գործընթաց
Լաբորատորիաներում որակի կառավարման համակարգի մշակում և ներդրման նախապատրաստում (լաբորատոր փաստաթղթերի, սարքերի, նմուշների, կադրերի, արտակարգ իրավիճակների, նյութերի մատակարարման կառավարման գործընթացի կանոնակարգում),
Մանրէաբանական, վիրուսաբանական, մակաբուծաբանական, շճաբանական (ներառյալ՝ ԷԼԱՅԶԱ), պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդներով ախտածինների, այդ թվում՝ հատուկ վտանգավոր, դժվար ախտորոշվող հարուցիչների հետազոտություններ,
Անձնակազմի անվտանգության ապահովում՝ ախտածիններով վարակվելուց, քիմիական նյութերով աղտոտվելուց (կենսանվտանգության համակարգի ձևավորում և ներդրում),
Ախտածինների կուլտուրաների պաշտպանության ապահովում (կենսապահովության համակարգի ձևավորում և ներդրում),
Լաբորատորիաներում մասնագիտական պատրաստվածության ապահովում (որակի արտաքին հսկողություն),
Մանրէաբանական, վիրուսաբանական, մակաբուծաբանական, շճաբանական (ներառյալ՝ ԷԼԱՅԶԱ), պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդներով մասնագետների գործնական պատրաստում