Ս.թ. հունվարի 22-ից 23-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում տեղի
է ունեցել ԵՄ/ԵՏՏ կազմի մեջ չմտնող ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային երկրներում ՄԻԱՎ վարակի և
վիրուսային հեպատիտների վերաբերյալ հետազոտությանը և ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային
կանխարգելմանը (ՆԿԿ) նվիրված տարածաշրջանային խորհրդակցություն:
Խորհրդակցության նպատակն էր ներկայացնել և քննարկել ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության ոլորտում երկրների առաջընթացն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել ՆԿԿ-ի վերաբերյալ գիտական վերջին տվյալներն ու ներկայացնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում վերջինիս ներդրման հաջողությունները:
Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել լիագումար նիստեր, խմբային քննարկումներ, որտեղ երկրները ներկայացրել են ՆԿԿ-ի տրամադրման գործում իրենց առաջընթացը և ներդրման ծրագրերը: Քննարկվել են նաև տարածաշրջանում ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների վերաբերյալ հետազոտությունների կիրառվող ռազմավարությունների, ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորման հետ կապված հարցեր, վերջիններիս վերաբերյալ ԱՀԿ առաջարկությունները և հետազոտությունների ալգորիթմների վավերացման, որակի հսկողության մշտադիտարկման հետ կապված հարցեր:
Հայաստանից հանդիպմանը մասնակցել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը, ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների ծրագրերի համակարգող Գայանե Ղուկասյանը, ինչպես նաև ԵՄ/ԵՏՏ կազմի մեջ չմտնող պետությունների, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ընտրված երկրների ներկայացուցիչներ, ՆԿԿ-ի և հետազոտության ծառայությունների ազգային փորձագետներ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և այլ համաֆինանսավորող կազմակերպությունների, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի, Գլոբալ հիմնադրամի, ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական ասոցիացիաների, ԱՀԿ-ի համագործակցող կենտրոնների ներկայացուցիչներ:
Leave a reply