Աշխատատեղերում վնասակար և վտանգավոր գործոնների բացահայտում՝ միկրոկլիմայի, լուսավորության, աղմուկի և վիբրացիայի մակարդակի գործիքային չափումների, օդի քիմիական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային պահանջների և եզրակացության տրամադրում՝ աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նպատակով:
Ձեռնարկության ազդեցության գոտում շրջակա միջավայրի օբյեկտների՝՝ մթնոլորտային օդի, հողի, ջրային ռեսուսների, տեղական արտադրության պարենային հումքի և սննդամթերքի քիմիական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների:
Խմելու ջրի (այդ թվում ջրի կուտակիչ տարողություններից) մանրէաբանական, մակաբուծաբանական, քիմիական, ճառագայթաբանական և թունաբանական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային պահանջների և եզրակացության տրամադրում:
Անձնակազմի պարբերական բժշկական զննությունների իրականացում՝ ըստ ՀՀ կառավարության 15.07.2004թ. N1089-Ն որոշման պահանջների:
Ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում:
Անձնակազմի ուսուցում և խորհրդատվություն՝ սանիտարական օրենսդրության պահանջների պահպանման հարցերով:
Արտադրական և կենցաղային կեղտաջրերի մանրէաբանական, քիմիական, ճառագայթաբանական լաբորատոր հետազոտությունների իրականացում պահանջված ցուցանիշների նկատմամբ։
Գործող շինարարական և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխանեցման նպատակով՝ արտադրական ձեռնարկությունների կառուցման և վերակառուցման նախագծերի վերաբերյալ խորհրդատվություն, փորձաքննության իրականացում: