Ս․թ․ մարտի 6-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի երկրորդ դեպքը: Հիվանդը ժամանել է Բրյուսելից Վրաստան, այնուհետև Հայաստան փետրվարի 20-ին, որի մոտ կլինիկական երևույթները սկսել են ի հայտ գալ փետրվարի 25-ին՝ ջերմության բարձրացումով:
Նշենք, որ Հայաստանում 2019 թ․ կարմրուկի բերովի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 24-ին PS 611 չվերթով Կիևից ժամանած Ուկրաինայի քաղաքացու մոտ:Մարտի 6-ին հիվանդի մոտ կասկածվել է կարմրուկ, որը հաստատվել է լաբորատոր հետազոտությամբ:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդությունից զերծ մնալու համար և կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում չունեցող քաղաքացիներին հորդորում դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:
Leave a reply