Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ: Վերջին 14 օրվա ընթացքում դիտվել է հիվանդացության 6,8% աճ, նախորդ 14 օրվա համեմատ աճել է 2,6 անգամ: Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է 506 նոր դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ աճել է 107%-ով: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1,56 է, ինչը ցույց է տալիս, որ առկա է հիվանդացության աճի շարունակական միտում:

Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները.

 

 

• պատվաստվել COVID-19-ի դեմ,

• ժամանակին ստանալ բուստեր դեղաչափը, հատկապես, եթե ռիսկի խմբում եք,

• կրել դիմակ,

• հաճախակի օճառով լվանալ ձեռքերը կամ ախտահանել,

• խուսափել զանգվածային միջոցառումներից, հատկապես, եթե ունեք որևէ ախտանշան,

• պահպանել սոցիալական հեռավորություն,

• հաճախակի օդափոխել փակ տարածքները:

 

Առանձնապես կարևոր է դիմակների կիրառումը փակ տարածքներում, տրանսպորտում և բժշկական կազմակերպություններում:

Կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ համապատասխան հետազոտություններ իրականացնելու, բուժում ու խորհրդատվություն ստանալու համար:

Leave a reply