Կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ «Գեղարքունիք» և «Տավուշ» մասնաճյուղերում ՊՇՌ մեթոդով հետազոտություններ իրականացնող մասնագետների թափուր հաստիքների համալրման նպատակով:
Տվյալ հաստիքների համար սահմանված պահանջները հետևյալն են՝
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան կազմակերպում է լաբորատոր հետազոտությունների նախահետազոտական, հետազոտական և հետհետազոտական փուլերի պատշաճ իրագործումը։
- Հետևում է լաբորատոր հետազոտությունների իրականացման ընթացքին, գնահատում է ռիսկերը և նվազեցնում դրանք։
- Հետևում է լաբորատոր հետազոտությունների որակի ներքին հսկողությանը, ապահովում է կենսանվտանգությունն ու կենսապահովությունը։
- Պահպանում է Կազմակերպության ներքին կանոնակարգերը, պահպանում է Կազմակերպության և անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը և էթիկան։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝
Բարձրագույն բժշկական (լաբորատոր ոլորտի համապատասխան մասնագիտացում), կենսաբանական կամ անասնաբուժական:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Ոլորտին առնչվող ՀՍՏ ԻՍՕ միջազգային ստանդարտների իմացություն,
- լաբորատոր հետազոտական գործընթացների որակի ապահովմանը ներկայացվող պահանջների իմացություն,
- աշխատանքի պաշտպանության կանոնների և նորմերի, աշխատանքային անվտանգության կանոնների իմացություն,
- համակարգչային ծրագրերի (MS Word, Excel; Internet; էլ.փոստ) իմացություն,
- հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն,
- ժամանակի կառավարման և թիմային աշխատանքի ունակություն։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ`
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լաբորատոր (մանրէաբանական, վիրուսաբանական, մակաբուծաբանական, կլինիկական կամ անասնաբուժական) ոլորտում:
Հայտարարության պահանջներին համապատասխանող՝ շահագրգռված բոլոր թեկնածուները կարող են իրենց Ինքնակենսագրությունն (CV/curriculum vitae) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում են:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել /010/ 55- 06 -01 հեռախոսահամարով:
Մրցույթն անց է կացվում հարցազրույցի հիման վրա: Հարցազրույցին կհրավիրվեն վերը նշված պահանջներին բավարարող թեկնածուները:
Leave a reply