Հատուկ վտանգավոր վարակների կրողների և փոխանցողների շրջանում վարակների վաղաժամ հայտնաբերման նպատակով մեկնարկել են դաշտային պայմաններում հետազոտությունները, ինչը յուրաքանչյուր տարի թույլ է տալիս հայտնաբերելու կրծողների շրջանում տեղային բռնկումները, առանձին վարակիչ հիվանդությունների առումով դրանց վարակվածությունը և հիմք է հանդիսանում բնակչության շրջանում ժամանակին կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման համար:
Բացի նշված աշխատանքների իրականացումը կարևոր է նաև արդեն առկա տվյալների վերլուծությունը, ստացված արդյունքների քարտեզագրումը և իրավիճակային կանխագուշակումների իրականացումը, ինչի նպատակով էլ մայիսի 3–ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի «Ռեսուրս կենտրոնում» կազմակերպվել է «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS), Դիրքորոշման գլոբալ համակարգի (GPS) սարքավորումների օգտագործումը դաշտային պայմաններում» թեմայով ուսումնական դասընթացը՝ ուղղված համապատասխան մասնագետների հմտությունների կատարելագործմանը:
Դասընթացները կրելու են շարունակական բնույթ:
Leave a reply