Վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի HACCP) ներդրման նպատակով՝ վտանգի վերլուծություն, հսկման կրիտիկական կետերի որոշում, կրիտիկական կետերի սահմանաչափերի սահմանում, մոնիթորինգի համակարգի մշակում, ուղղիչ գործողությունների և ներդրված համակարգի ստուգման ընթացակարգերի մշակում, բոլոր քայլերի և ընթացակարգերի փաստաթղթավորում:
Պարենային հումքի, սննդամթերքի և պատրաստի արտադրանքի մանրէաբանական, քիմիական, ճառագայթաբանական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների:
Խմելու ջրի (այդ թվում ջրի կուտակիչ տարողություններից) մանրէաբանական, մակաբուծաբանական, քիմիական և ճառագայթաբանական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների և եզրակացության տրամադրում:
Անձնակազմի պարբերական բժշկական զննությունների իրականացում՝ մասնավորապես մանրէաբանական և մակաբուծաբանական լաբորատոր հետազոտությունները:
Ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում:
Աշխատատեղերում վնասակար և վտանգավոր գործոնների բացահայտում՝ միկրոկլիմայի, լուսավորության, աղմուկի և վիբրացիայի էլեկտրամագնիսական դաշտի մակարդակի գործիքային չափումների, օդի քիմիական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային պահանջների և եզրակացության տրամադրում՝ աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նպատակով:
Անձնակազմի ուսուցում և խորհրդատվություն՝ սանիտարական օրենսդրության պահանջների պահպանման հարցերով:
Հանրային սննդի կազմակերպությունների հաճախորդների սպասակման սրահներում միկրոկլիմայի, լուսավորության, աղմուկի մակարդակի գործիքային չափումների իրականացում՝ ըստ նորմատիվային պահանջների և եզրակացության տրամադրում:
Գործող շինարարական և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխանեցման նպատակով՝ հանրային սննդի կազմակերպությունների կառուցման և վերակառուցման նախագծերի վերաբերյալ խորհրդատվություն, փորձաքննության իրականացում։