| Խմելու ջրի (այդ թվում ջրի կուտակիչ տարողություններից) մանրէաբանական, մակաբուծաբանական, քիմիական և ճառագայթաբանական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային պահանջների և եզրակացության տրամադրում։
Օդափոխիչ սարքերի լեգիոնելոզի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների իրականացում, եզրակացության տրամադրում: Ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում։ Կազմակերպության սննդի կառուցահատվածի, բժշկական սենյակի և մեկուսարանի առարկաների ախտահանման, ախտահանիչ նյութերի լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների: Սննդի կառուցահատվածում սննդի պատրաստման, տեղափոխման և պահպանման պահանջների կատարման գնահատում՝ գործող նորմատիվային պահանջներին համապատասխանության նպատակով: Անձնակազմի պարբերական բժշկական զննությունների իրականացում՝ ներառյալ մանրէաբանական և մակաբուծաբանական լաբորատոր հետազոտությունները: Անձնակազմի խորհրդատվություն և ուսուցում՝ անձանական հիգիենայի կանոննների, սննդի պատրաստման և պահպանման հարցերով՝ ըստ նորմատիվային պահանջների Փակ շինությունների տարածքում վնասակար և վտանգավոր գործոնների բացահայտում՝ միկրոկլիմայի, լուսավորության, աղմուկի մակարդակի գործիքային չափումների, օդի քիմիական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների և եզրակացության տրամադրում՝ ուսումնառուների և աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նպատակով: Խմբասենյակներում, դահլիճում, դասասենյակներում, արհեստանոցներում միկրոկլիմայի, լուսավորության, աղմուկի մակարդակի գործիքային չափումների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների և եզրակացության տրամադրում: Գործող շինարարական և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխանեցման նպատակով՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցման և վերակառուցման նախագծերի վերաբերյալ խորհրդատվություն, փորձաքննության իրականացում: |