Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկների համաձայն `կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է համալիր կանխարգելիչ միջոցառումներով, ինչպիսիք են դիմակի կրումը, ձեռքերի հաճախակի ախտահանումը կամ լվացումը օճառով, սոցիալական հեռավորության պահպանումը, ինքնամեկուսացումը եւ այլն:

Ռոբերտ Կոխի ինստիտուտի (Գերմանիա) տեղեկատվության համաձայն, ծածկելով բերանը եւ քիթը, անձը կարող է պաշտպանել շրջապատին `կանխելով իր խոսելու, հազալու եւ փռշտալու հետեւանքով գոյացող վարակիչ կաթիլների տարածումը:

Շուրջ 50 երկիր սահմանել է դիմակ կրելու պարտադիր պահանջ: Նշված ոչ բոլոր երկրներն են սույն պահանջը կիրառում բաց տարածքների նկատմամբ: Զգալի արդյունք արձանագրել են այն երկրները, ուր պահանջը կիրառվել է ամենուր:

Մասնավորապես `Ավստրիայում, ապրիլի 6-ից սահմանվել է պարտադիր դիմակ կրելու պահանջ, ինչի արդյունքում դիտվել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացության 90% նվազում: Նշանակալի հաջողության են հասել մի շարք ասիական երկրներ (ի դեպ, դիմակ կրելու մշակույթն ասիական երկրներում ձեւավորվել է դեռեւս ատիպիկ թոքաբորբի բռնկման ժամանակներից, 2003 թվականից), այսպես, Հոնկոնգում համաճարակի հենց սկզբից դիմակ կրելու պարտադիր պահանջ է սահմանվել, ինչի հետեւանքով այդ ժամանակահատվածում այնտեղ արձանագրվել է շուրջ 1000 դեպք: Նման քաղաքականություն է ներդրել նաեւ Չինաստանը, ուր արձանագրված դեպքերի թիվը չի գերազանցել 84,000-ը , ինչն այս երկրի համար շատ փոքր թիվ է:

Հետաքրքիր է Հարավային Կորեայի փորձը: Չնայած ձեռնարկվող հանրային առողջապահական միջոցառումներին, այս երկրում համաճարակի 20-40 րդ օրը հիվանդացության աճ դիտվել է, որից հետո նոր ներդրվել է դիմակի կիրառման պարտադիր պահանջ, ինչի հետեւանքով դեպքերի ընդհանուր թիվն այլեւս չի գերազանցել 12000-ը:

Սլովակիայի հաջողության գրավականը հենց կապում են դիմակներ կրելու պարտադիր պահանջի հետ, քանի որ այս երկիրն առաջինն էր Եվրոպայում, որ համաճարակի վաղ փուլում նման պահանջ սահմանեց եւ արձանագրեց զգալի հաջողություն:

Լիտվայի փորձը ցույց է տալիս, որ համաճարակի զարգացման վաղ փուլում դիմակների պարտադիր պահանջի կիրառումը, զուգակցած այլ հանրային առողջապահական միջոցառումների հետ, ապահովել է դեպքերի փոքր թիվ, ընդամենը շուրջ 1800:

Կան երկրներ, որոնք նոր են ներդրել դիմակ կրելու պարտադիր պահանջ, օրինակ `հունիսի 1-իցիցՌիևևւքքքքքքւթ շքձշքւթւթքքքքշ

Այն երկրները, որտեղ դիմակ կրելու պարտադիր պահանջըջը

Իսկ այն երկրներում, ուր դիմակ կրելը պարտադիր պահանջ չէ ,հիվ

Leave a reply