Պատրաստվող դեղերի մանրէազերծման որակի լաբորատոր հետազոտությունների իրականացում` ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների:
Սենքերի, առարկաների ախտահանման, բժշկական իրերի մանրէազերծման որակի, ախտահանիչ նյութերի լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների և եզրակացության տրամադրում:
Խմելու և թորած ջրի մանրէաբանական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների և եզրակացության տրամադրում:
Ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում:
Անձնակազմի պարբերական բժշկական զննությունների իրականացում՝ մասանավորապես մանրէաբանական և մակաբուծաբանական լաբորատոր հետազոտությունները:
Անձնակազմի ուսուցում սանիտարական օրենսդրության՝ դեղերի պատրաստման և իրացման պահանջների պահպանման հարցերով:
Փակ շինությունների տարածքում վնասակար և վտանգավոր գործոնների բացահայտում՝ միկրոկլիմայի, լուսավորության, աղմուկի մակարդակի գործիքային չափումների, օդի քիմիական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների և եզրակացության տրամադրում՝ հաճախորդների և աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նպատակով:
Գործող շինարարական և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխանեցման նպատակով՝ դեղատներ և դեղատնային կրպակների կառուցման և վերակառուցման նախագծերի վերաբերյալ։