Վարակիչ հիվանդություններով կասկածելի հիվանդների կենսաբանական նյութի (արյան, մեզի, թքի, խորխի և այլն) լաբորատոր հետազոտություն
Քիմիական գործոններով պայմանվորված կասկածելի հիվանդների կենսաբանական նյութի(մազերի, եղունգների, արյան, մեզի)քիմիական լաբորատոր հետազոտություններ ծանր մետաղների և միկրոտարրերի նկատմամբ։
Ամառանոցներում, բազմաբնակարան շենքերում, առանձնատներում, դրանց կից տարածքներում, նկուղներում միջատաբանական հետազոտություններ, հայտնաբերված հոդվածոտանիների նմուշների տեսակային պատկանելության որոշում, անհրաժեշտության դեպքում՝ նաև միջատազերծման աշխատանքների իրականացում
Բնակչության առողջության և անվտանգության ապահովման նպատակով՝ վնասակար և վտանգավոր գործոնների բացահայտում՝ աղմուկի, թրթռման մակարդակի գործիքային չափումների, օդի քիմիական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերիպահանջների:
Խորհրդատվություն՝ բնակչության առողջապահական ռիսկերի և հիվանդությունների կանխարգելման հարցերի շուրջ
Իրազեկում, բժշկահիգիենիկ կրթություն, առողջ ապրելակերպի քարոզչություն՝ առողջապահական թեմաներով