Աշխատատեղերում վնասակար և վտանգավոր գործոնների բացահայտում՝ միկրոկլիմայի, լուսավորության, աղմուկի և վիբրացիայի մակարդակի գործիքային չափումների, օդի քիմիական լաբորատոր հետազոտությունների  իրականացում՝ ըստ նորմատիվային պահանջների և  եզրակացության տրամադրում՝ աշխատողների առողջության  և անվտանգության ապահովման նպատակով:

Ձեռնարկության ազդեցության գոտում շրջակա միջավայրի օբյեկտների՝՝ մթնոլորտային օդի, հողի, ջրային ռեսուսների, տեղական արտադրության պարենային հումքի և սննդամթերքի  քիմիական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների:

Խմելու ջրի (այդ թվում ջրի կուտակիչ տարողություններից) մանրէաբանական, մակաբուծաբանական, քիմիական, ճառագայթաբանական և թունաբանական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային պահանջների և եզրակացության տրամադրում:

Անձնակազմի պարբերական բժշկական զննությունների իրականացում՝ ըստ ՀՀ կառավարության 15.07.2004թ.  N1089-Ն որոշման պահանջների:

Ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում:

Անձնակազմի ուսուցում և խորհրդատվություն՝ սանիտարական օրենսդրության պահանջների պահպանման հարցերով:

Արտադրական և կենցաղային կեղտաջրերի մանրէաբանական, քիմիական, ճառագայթաբանական լաբորատոր հետազոտությունների իրականացում պահանջված ցուցանիշների նկատմամբ։

Գործող շինարարական և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխանեցման նպատակով՝ արտադրական ձեռնարկությունների կառուցման և վերակառուցման նախագծերի վերաբերյալ խորհրդատվություն, փորձաքննության իրականացում: