Արտադրական ձեռնարկություններ, այդ թվում՝ հանքարդյունաբերություն

[vc_row][vc_column width=”2/3″][vc_column_text]Աշխատատեղերում վնասակար և վտանգավոր գործոնների բացահայտում՝ միկրոկլիմայի, լուսավորության, աղմուկի և վիբրացիայի մակարդակի գործիքային չափումների, օդի քիմիական լաբորատոր հետազոտությունների  իրականացում՝ ըստ նորմատիվային պահանջների և  եզրակացության տրամադրում՝ աշխատողների առողջության  և անվտանգության ապահովման նպատակով:

Ձեռնարկության ազդեցության գոտում շրջակա միջավայրի օբյեկտների՝՝ մթնոլորտային օդի, հողի, ջրային ռեսուսների, տեղական արտադրության պարենային հումքի և սննդամթերքի  քիմիական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների:

Խմելու ջրի (այդ թվում ջրի կուտակիչ տարողություններից) մանրէաբանական, մակաբուծաբանական, քիմիական, ճառագայթաբանական և թունաբանական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային պահանջների և եզրակացության տրամադրում:

Անձնակազմի պարբերական բժշկական զննությունների իրականացում՝ ըստ ՀՀ կառավարության 15.07.2004թ.  N1089-Ն որոշման պահանջների:

Ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում:

Անձնակազմի ուսուցում և խորհրդատվություն՝ սանիտարական օրենսդրության պահանջների պահպանման հարցերով:

Արտադրական և կենցաղային կեղտաջրերի մանրէաբանական, քիմիական, ճառագայթաբանական լաբորատոր հետազոտությունների իրականացում պահանջված ցուցանիշների նկատմամբ։

Գործող շինարարական և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխանեցման նպատակով՝ արտադրական ձեռնարկությունների կառուցման և վերակառուցման նախագծերի վերաբերյալ խորհրդատվություն, փորձաքննության իրականացում:[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/3″][/vc_column][/vc_row]

Ամենաընթերցված

2025թին ՀՎԿ ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատորիան հաջողությամբ անցել է վերասերտիֆիկացման գործընթացը

2025թ-ի դեկտեմբերի 11-12ը կայացել է Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջազգային գիտատեխնիկական 6-րդ համաժողը Սանկտ Պետերբուրգում

Ինչպես խուսափել սնկից թունավորումներից

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել