«Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ազգային ուղեցույց»-ում չկան «ոչ բոլոր մարդիկ են վարակվում ՄՊՎ-ով» և «արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման պատճառները բազմաթիվ են և ՄՊՎ-ն դրանցից մեկն է» արտահայտությունները, այլ հակառակը, ուղեցույցի 10-րդ էջում նշված է, որ «Վիրուսը տարածված է բնության մեջ և մարդկանց 80% -ը կյանքի ընթացքում վարակվում է պապիլոմավիրուսով։» Իսկ 11-րդ էջում նշված է «Կայուն ՄՊՎ վարակն արգանդի պարանոցի քաղցկեղի հիմնական պատճառն է»: Այսինքն, միտումնավոր կերպով փորձ է արվում փաստերը խեղաթյուրել և ներկայացնել ապատեղեկատվություն: Ինչ վերաբերվում է այն փաստին, որ ՄՊՎ վարակների մեծ մասն (70- 90%) ընթանում են անախտանիշ և 1-2 տարում ինքնաբերաբար անցնում են, եթե վիրուսը չի հայտնաբերվել և պատշաճ կերպով չի բուժվել, բարձր ռիսկային տեսակների դեպքում վարակը կարող է առաջացնել ինվազիվ քաղցկեղ, ապա պետք է նշել, որ նույնիսկ այս պարագայում Հայաստանում յուրաքանչյուր տարի գրանցվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 250-260 նոր դեպք:

Գարդասիլը լիցենզավորվել է 2006 թվականին, սակայն աշխարհում 12 տարվա կիրառման վաղ ազդեցություններն արդեն իսկ փաստագրվել են: Ստորև ներկայացվում են առանձին երկրների փորձը:

ՄՊՎ-ի դեմ պատվաստումների արդյունավետության և անվտանգության վերաբերյալ Կանադայում իրականացվել են բազմաթիվ գիտական հետազոտություններ: Այդ հետազոտություններից է «ՄՊՎ-ի դեմ պատվաստումների վաղ դրական արդյունքներն արգանդի պարանոցի դիսպլազիաների և սեռական գորտնուկների կանխարգելման գործընթացում», որի արդյունքում հայտնաբերվել է, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումները 44%-ով նվազեցրել են դիսպլազիաների տարածվածությունը (ՌՀ 0.56;ՎՄ 95% CI 0.36- 0.87) (հղում՝ Smith LM, et al. Pediatrics. 2015;135(5):e1131-e1140. https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25917991)

Շոտլանդիայում 3 տարվա ընթացքում իրականացվել է 20-60 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի սկրինինգ մինչև 2016թ. հունիսը: Հետազոտության արդյունքում, պարզվել է, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների իրականացման արդյունքում նվազել են արգանդի պարանոցի ախտաբանական վիճակները, մասնավորապես CIN 2-ը՝ 50%-ով, իսկ CIN3-ը՝ 55%-ով: Այս ազդեցությունը դրսևորվել է այն կանանց շրջանում, ովքեր պատվաստվել են «մաքրում» ծրագրի շրջանակներում, աղջիկների շրջանում ՄՊՎ-ի դեմ պլանային պատվաստումների ազդեցությունն ավելի արդյունավետ է (հղում՝ Cameron R., Pollock K, Clinical Pharmacist, 8 MAR 2017 http://www.pharmaceutical-journal.com/research/perspective-article/the-impact-of-the-human-papillomavirus-vaccine-in-scotland-a-changing-landscape/20202278.article):

Շոտլանդիայում իրականացվել է նաև մեկ այլ հետազոտություն ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի արդյունավետության և կոլեկտիվ իմունիտետի առաջացման վերաբերյալ հետազոտությունը: Համաձայն այս հետազոտության պատվաստված կանանց շրջանում ՄՊՎ վարակները նվազել են 35%-ից մինչև 6.7%, իսկ չպատվաստվածների շրջանում կոլեկտիվ իմունիտետի առաջացման շնորհիվ՝ 32.4%-ից 19.4% (հղում ՝https://pediatrics.aappublications.org/content/143/2/e20181902?fbclid=IwAR0BAF211R1h9OOVRoMjvcicC-8aa8_M8ICHSIKVAwHEvtmPWD-jpwJgulE):

Ավստրալիայում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների շնորհիվ 18-24 տարեկան կանանց շրջանում կտրուկ նվազել է ՄՊՎ տարածվածությունը 22.7%-ից /2005թ./ մինչև 1.1% /2015թ./, և Ավստրալիան կարող է դառնալ առաջին երկիրը, որը կվերացնի արգանդի պարանոցի քաղցկեղը (հղում՝ https://www.theguardian.com/society/2018/mar/04/australia-could-become-first-country-to-eradicate-cervical-cancer?fbclid=IwAR1jBYYXX2TttYlm0kMxaWSWZhJiVuBZbbjoQXhU_YK0EaZO_5PxTWCERws):

Հղումներ՝
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/19493565?dopt=Abstract&fbclid=IwAR2Vf3t8jAvm4uvMZKmkOYeyRAuzbt1JMv6cvXH99YFKVQDbWjboI5HoXg8 https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/29029053/?fbclid=IwAR3-vmcUzqYFhLlSVqTfaOmQxmjGgE25zRY9gxaGm5XplhomDNMNTFbopOk https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6194907/?fbclid=IwAR0X_BhaG26vFMUgB7_MjYVyT5Y2_ZWbLn8Ls2-EdTJjrNf0yEBiwHzrj94
http://cebp.aacrjournals.org/content/28/3/602.long
https://pediatrics.aappublications.org/content/143/2/e20181902?fbclid=IwAR0BAF211R1h9OOVRoMjvcicC-8aa8_M8ICHSIKVAwHEvtmPWD-jpwJgulE
https://www.sciencedirect.com/science/article/pii/S1386653216305443

Leave a reply