Համաձայն ԱՀԿ պաշտոնական դիրքորոշման, արգանդի պարանոցի քաղցկեղի մոտ 71 տոկոսը պայմանավորված է մարդու պապաիլոմավիրուսի 16 և 18 շճատիպերով, որոնք մտնում են պատվաստանյութի բաղադրության մեջ: Սակայն պատվաստանյութն առաջացնում է նաև խաչաձև անընկալություն 31, 33, 45 շճատիպերի նկատմամաբ, որոնցով պայմանավորված է արգանդի պարանոցի քաղցկեղի 13,4 տոկոս դեպքերը: Հետևաբար, պատվաստանյութը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղի առնվազն 84 տոկոսը /հղում՝ http://apps.who.int/iris/bitstream/10665/255353/1/WER9219.pdf?ua=1/:

Սակայն շատ կարևոր է նշել, որ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումը համալիր գործընթաց է, որն իր մեջ ներառում է զուգահեռ ընթացող երեք բաղադրիչ՝ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների իրականացում, որպես առաջնային կանխարգելում, և արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների և քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություն, որպես երկրորդային կանխարգելում և հիվանդների լիարժեք բուժում՝ երրորդային կանխարգելում։
Սակայն այս բաղադրիչները չպետք է առաջարկել որպես միմյանց փոխարինող, այլ միայն որպես մեկը մյուսին լրացնող գործընթացներ։

Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք վերաբերվում են պատվաստանյութի իմունաբանական պատասխանի մեխանիզմներին և արդյունավետությանը, մասնավորապես՝ ինչպես է L1 սպիտակուցի նկատմամբ տեղի ունենում սերոկոնվերսիա, ինչպես են առաջացած պաշտպանիչ հակամարմինները պահպանվում օրգանիզմում նվազագույնը 10 տարի, ինչպես են գործընթացի մեջ ներգրավվում իմուն համակարգի հիշողության բջիջները, որի փաստն ինքնին նպաստում է ցմահ իմունիտետի ձևավորմանը, անգամ այն պարագայում, եթե ենթադրենք, որ հակամարմինների տիտրը հետագայում կնվազի: Ավելին, նշենք, որ վերջին հետազոտությունների համաձայն, որն իրականացվել է Դարոն Ջ. Ֆերիսի (http://pediatrics.aappublications.org/content/early/2017/11/20/peds.2016-3947
https://www.fredhutch.org/en/news/center-news/2016/08/hpv-vaccine-boosts-immune-memory.html) կողմից, վերջինս ոչ միայն հերթական անգամ ապացուցում է, որ հակամարմինները կարող են պահպանվել նվազագույնը 10 տարի, այլ նաև ներկայացնում է, այն փաստը, որը պատվաստումը կարող է նաև խթանել արդեն իսկ վարակված անձանց իմունիտետը:

ՄՊՎ պատվաստանյութի անվտանգության մասին իրականացվել են լայնածավալ հետազոտություններ տարբեր երկրների մի շարք գիտնականների կողմից, որտեղ նրանք ուսումնասիրել են PubMed և Embase հարթակում տեղ գտած 2006-2016թթ. հետազոտությունների արդյունքները՝ կապված ՄՊՎ պատվաստանյութի հետ և եզրահանգել ՄՊՎ պատվաստանյութի բարձր արդյունավետության մասին
(https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4967609/):

Leave a reply