Սրանք միայն էպիդեմիոլոգիական հարցեր են, դեռ այդքան ու երկու այդքան հարցեր կան իմունոլոգիային վերաբերող հարցեր, հատկապես այն դեպքում երբ վարակվածների միայն 0.013%-ի մոտ է առաջանում դիսպլազիա, և մենք գաղափար չունենք սուր ինֆեկցիայի ընթացքի ու նշանակության մասին (Samuel Alizon Viruses 2017:9:293):

Մեկ անգամ ևս նշենք, որ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումը համալիր գործընթաց է, որն իր մեջ ներառում է զուգահեռ ընթացող և իրար լրացնող բաղադրիչներ: Այս մոտեցումը կիրառվում է ամբողջ աշխարհում:

ՄՊՎ վարակների մեծ մասն (70-90%) ընթանում են անախտանիշ և 1-2 տարում վարակվածներն ինքնաբերաբար առողջանում են: Իսկ մնացած դեպքերում, ախտահարումից հետո վիրուսը սկսում է բազմանալ ախտահարված էպիթելային բջջի ներսում և երբ բջիջը մահանում է, որպես բջջի կենսաշրջանի մի մաս նոր վիրուսային մասնիկները (վիրիոնները) սկսում են ախտահարել այլ բջիջներ: ՄՊՎ-ի ցածր ռիսկի խմբին դասվող վիրուսների ԴՆԹ-ն չի միանում բջջի ԴՆԹ-ի հետ: Մինչդեռ բարձր օնկոգենությամբ օժտված ՄՊՎ-ի տեսակներն ի վիճակի են զուգորդվելու (միանալու) ախտահարված բջջի ԴՆԹ-ի հետ:

Եթե ՄՊՎ վիրուսը չի հայտնաբերվել և պատշաճ կերպով չի բուժվել, բարձր ռիսկային տեսակների դեպքում վարակը կարող է առաջացնել ինվազիվ քաղցկեղ:
Այո, տոկոսային առումով դիսպլազիաների թիվը, որոնք վերջնականապես անցնում են քաղցկեղի մեծ չէ, որոշ տվյալներով մեկ տարվա մեջ մեկ տոկոս, ապա երկու տարվա մեջ 16%, հինգ տարվա մեջ 25% և այլն: https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/10037103
Կամ մի քանի տարվա մեջ այն վերածվում է քաղցկեղի հարյուրից 10-25-ի մոտ և այլն: https://www.ncbi.nlm.nih.gov/pubmedhealth/PMHT0025732/

Ինչ վերաբերվում է Սամուել Արիզոնի հոդվածին, ապա նշենք, որ որևէ հակապատվաստումային երանգ չկա: Այս հոդվածի բուն իմաստը (կիրառված մեթոդաբանությունը, վերլուծությունը, մոտեցումը) վերաբերում է ոչ միայն պապիլոմավիրուսին, այլ նաև մնացած այլ պատվաստանյութերով կառավարվող, պատվաստանյութերով չկառավարվող, մասնահատուկ բուժում ունեցող կամ չունեցող գրեթե բոլոր վարակիչ հիվանդություններին: Ավելին, հենց նման և այլ թե՛ վիրուսաբանական, թե՛ համաճարակաբանական և թե՛ իմունոլոգիական հետազոտությունների հիման վրա է կառուցվում այս կամ այն վարակիչ հիվանդությունների պատվաստման, բուժման և կառավարման ռազմավարությունների մշակումը, պլանավորումը և իրականացումը:

Leave a reply