Արգանդի պարանոցի քաղցկեղը Իտալիայում զբաղեցնում է 15-րդ տեղը՝ կանանց քաղցկեղների շրջանում, իսկ 15-44 տարեկան կանանց շրջանում՝ 3-րդ տեղը, հիվանդացությունը 100 հազար բնակչի հաշվարկով կազմում է 9,4, հիվանդացության կումուլյատիվ ռիսկը մինչև 75տ. կանանց շրջանում կազմում է 0,6։ Արգանդի պարանոցի սկրինինգային ամենամյա հետազոտությունները ներդրված են Իտալիայում 2000 թվականից, սկրինիգի հետազոտություններում կանանց տարբեր տարիքային խմբերում ընդգրկվածությունը կազմում է 20%-ից 70%։ Իտալիայում առկա է ՄՊՎ տեղեկատվական կենտրոն, որը գործում է Gran Via de l’Hospitalet, 199-203 08908 Կատալոնիայի Ինստիտուտին կից։ 2007-2008 թվականներին Իտալիայում ներդրվել են մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումները։ ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն ընդգրկված են Իտալիայի պատվաստումների ազգային օրացույցում։ Իտալիայում կա առանձնահատկություն՝ յուրաքանչյուր նահանգ ունի իր պատվաստումների ծրագիրը, սակայն հիմքը պատվաստումների ազգային օրացույցն է: Պատվաստումներ կատարվում են 12 տարեկան աղջիկներին՝ երկնվագ օրացույցով: 2007-2014 թվականներին պատվաստումները կատարվել են միայն երեք դեղաչափ օրացույցով։ 2014 թվականից, հիմնվելով մի շարք հեղինակավոր կազմակերպությունների գիտական հետազոտությունների վրա, օրինակ՝ Եվրոպական բժշկական գործակալություն (European Medicines Agency), 9-14 տարեկան տարիքային խմբում պատվաստումները սկսեցին կատարել երկու դեղաչափ օրացույցով, 6 ամիս ընդմիջումով։ Պատվաստումներ են իրականացվում նաև 12-15 տարեկան և մինչև 26 տարեկան կանանց շրջանում։ Երկրի իննը նահանգներում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներ են իրականացվում նաև տղաների շրջանում: 15 տարեկանից բարձր անձանց պատվաստումը կատարվում է եռանվագ: Եռանվագ պատվաստումներ են ստանում նաև այն 12 տարեկան աղջիկները, որոնք պատվաստանյութի առաջին և երկրորդ դեղաչափերը ստացել են 6 ամսից ավելի պակաս ընդմիջումով։ Խորհուրդ է տրվում պատվաստումները սկսել մինչև սեռական կյանքի սկիզբը և ավարտել մինչև աղջկա 18 տարին լրանալը։ 18 տարեկանից բարձր կանանց կատարվում է պատվաստում՝ ըստ դիմելիության։ Պատվաստումների ընդգրկվածությունը տարբեր տարիքային խմբերում և երկրի տարբեր նահանգներում տարբեր է, ավելի բարձր է 12-15 տարեկան տարիքային խմբում` միջինը կազմում է 70%: Պատվաստումները կատարվում են հիմնականում քառավալենտ Գարդասիլ պատվաստանյութով, կիրառվում է նաև իննավալենտ Գարդասիլ պատվաստանյութը։ Առաջարկվում է ՄՊՎ-ի դեմ պատվաստաումների բոլոր դեղաչափերը ստանալ նույն պատվաստանյութով։ 12-15 տարեկան տարիքային խմբին պատվաստումներն իրականացվում են անվճար, իսկ մյուս խմբերում՝ սուբսիդավորված գնով։ 2015թ. հրապարակվել է մի հոդված, Italian Appeal for Suspension of the Anti-HPV Vaccination http://sanevax.org/italian-appeal-for-suspension-of-the-anti-hpv-vaccination/ , ըստ որի հեղինակները կասկածի տակ են դնում պատվաստանյութի արդյունավետությունը, սակայն այն առանձնակի արձագանք չի ստացել և էական ազդեցություն չի գործել երկրում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության վրա:
Հղումներ՝
www.hpvcentre.net/statistics/reports
Իրականացվել են տարբեր հետազոտական աշխատանքներ պատվաստանյութի արդյունավետության և ծախսարդյունավետության վերաբերյալ
www.sciencedirect.com/science/article/pii/S1386653216305443
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5504713
Leave a reply