Ոչ վարակիչ հիվանդություններից Հայաստանում զանգվածային տարածում ունեն և գերակա խնդիր են սրտանոթային (արյան շրջանառության) հիվանդությունները, որոնք կազմում են երկրում արձանագրված մահվան պատճառների շուրջ 48%-ը, չարորակ նորագոյացությունները՝ 19,9%-ը,  շաքարային դիաբետը՝ 4,8%-ը: Նշյալ հիվանդությունները հնարավոր է  կանխել:

Նշված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման համար մեծ դեր ունեն ընդհանուր վարքագծային գործոնները (վնասակար սովորությունները)՝ ալկոհոլի, ծխախոտի, ոչ առողջարար սննդի օգտագործումը, ֆիզիկական թերակտիվությունը:

Վնասակար սովորությունները նպաստում են մարմնի քաշի ավելացմանը, ֆիզիկական թերակտիվության հետ մեկտեղ բերում են ճարպակալման, նպաստում են արյան զարկերակային ճնշման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը:

Հինմական ռիսկի գործոններն են.

  • Ալկոհոլը,
  • Ծխախոտը,
  • Ճարպերի օգտագործումը,
  • Մրգերի և բանջարեղենի օգտագործման փոքր քանակությունը,
  • Ավելորդ քաշը և ճարպակալումը,
  • Ցածր ֆիզիկական ակտիվությունը,
  • Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը,
  • Բարձր զարկերակային ճնշումը,
  • Արյան մեջ ընդհանուր խոլեստերինի բարձր մակարդակը,
  • Աղի օգտագործումը,

Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման համար կարևոր վարքագծային գործոնները բավականին տարածված են. ծխախոտի օգտագործումը կազմում է 25,6%,  ալկոհոլի օգտագործումը` 8,2%, գիրությունը և ճարպակալումը` 49%, ֆիզիկական թերակտիվությունը` 17,5% :

Ոչ վարակիչ հիվանդությունները կարելի է կանխել՝ վարելով առողջ ապրելակերպ, ինչի համար անհրաժեշտ է՝

  • Սննդի մեջ կալորիականությունն ապահովել հագեցած և չհագեցած ճարպաթթուների հաշվին,
  • Ընդունել մրգերի և բանջարեղենի 5 գումարային չափաբաժին՝ (400 գ) օրական,
  • Ազատվել ավելորդ քաշից, պահպանել մարմնի զանգվածի գործակիցը՝ մարմնի քաշը, կգ / հասակի քառակուսին, մ 2 ( եթե գործակիցը ≥ 25, ավելորդ քաշ է, եթե այն ≥ 30, ճարպակալում է),
  • Ապահովել ֆիզիկական ակտիվությունը՝ շաբաթվա ընթացքում 150 րոպե չափավոր ինտենսիվության ակտիվություն,
  • Պահպանել արյան մեջ շաքարի քանակությունը ≥ 7,0 մմոլ/լ,
  • Պահպանել արյան զարկերակային ճնշումը 140 / 90 ս.ս. (անհրաժեշտության դեպքում՝ դեղորայքի օգնությամբ),
  • Օգտագործել կերակրի աղի (նատրիումի քլորիդի) չափավոր քանակություն՝ օրական 5 գ,
  • Ապահովել արյան մեջ ընդհանուր խոլեստերինի քանակը ≥ 5,0 մմոլ / լ,
  • Խուսափել ծխախոտի օգտագործումից։
Leave a reply